Տաջիկստանի իշխանությունները վարսահարդարներին կոչ են արել՝ հաճախորդներին թաց սափրման ծառայություններ չմատուցել, ՄիԱՎ վարակը երկրում չտարածելու համար։ Հանրապետության առողջապահության նախարարի խոսքով՝ շատ վարսահարդարներ հարկ եղածին պես չեն ախտահանում իրենց ածելիները։

Համաձայն նախարարության տվյալների՝ անցյալ տարի Տաջիկստանում ՄԻԱՎ վարակի տարածման դեպքերը ավելացել են 17%-ով՝ առաջին հերթին թմրամոլության եւ անկանոն սեռական հարաբերությունների պատճառով, հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Տաջիկստանի Հանրապետության լրատվամիջոցները նշել են, որ Տաջիկստանի բնակիչները նոր օրենքն ընդունել են հեգնանքով։ Որոշ ժամանակ առաջ իրավապահ մարմինները մարդկանց ստիպել են  սափրել մորուքներն, որը հանդիսացել է երկրում ծայրահեղությունների դեմ պայքարի նոր ծրագրի մի մասը։