Նախորդ տարեվերջին ինդոնեզացի գիտնականների բացահայտած թռչնագրիպի նոր տեսակը նախորդից շատ ավելի վտանգավոր է։

Ըստ հետազոտողների՝ վարակման ենթական են  բադերը, քանի որ գետերում լողում են, վարակը կարող է տարածվել հարյուրավոր կիլոմետրերով։ H5N1 գրիպի նոր տարատեսակը մարդկանց համար եւս վտանգավոր է։ ԱՀԿ-ի տվյալով՝ 2003թ.-ից ի վեր 15 երկրներում մարդկանց վարակվածության 610 դեպք է արձանագրվել, որոնցից կեսը մահացել են։

Բժիշկները հայտնում են համաճարակի սպառնալիքի մասին, որը ծավալներով նման կլինի 1918թ. միլիոնավոր կյանքեր խլած «իսպանական» համաճարակին, եթե վարակը սկսի տարածվել գրիպին բնորոշ օդակաթիլային ճանապարհով եւ մարդուց մարդուն փոխանցվել։

«Ռուսաստանի ձայնը» հայտնում է, որ նոր թռչնագրիպով կարելի է վարակվել թռչունների հետ շփման հետեւանքով կամ գետի ջրից։  Գիտնականները հայտնել են, որ նոր գրիպի պատվաստանյութն արդեն ստեղծվել է։ Փետրվարին 25 մլն չափաբաժին անվճար կբաժանվի բնակչությանը։