Թել Ավիվում ոստիկաններն անչափահասների մարմնավաճառությամբ զբաղվող ցանց են հայտնաբերել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: «Բիզնեսով» զբաղվել է 26 տարեկան մի տիկին: Մարմնավաճառուհիների մեծ մասը  14-16 տարեկան են:

Աղջիկները հիմնականում «խնդրահարույց ընտանիքներից» են, որոնց սեքս-բիզնեսում ներգրավել են տարբեր ձեւերով` նվերներով, «բարեկամությամբ» եւ այլն: Ցանցը գոյություն է  ունեցել վերջին չորս տարվա ընթացքում: Նշվում է, որ  իսրայելցի մարմնավաճռների մեկ երրորդը անչափահասներ են, հողորդում է  MIGnews.com-ը: