Չեխիայի բնակչուհին իր տպավորիչ կրծքի միջոցով գումար վաստակելու միջոց է գտել: Ոչ մեծ վճարի դիմաց հաճախորդները կարող են նրա մարմնի վրա ցանկացած տեքստ տեղադրել: Այդ ծառայությունն իրականացնելու համար պատվիրատուները պետք է աղջկան ուղարկեն անհրաժեշտ տեղեկատվության տեքստը, ինչպես նաեւ նշեն տեղադրման մակերեսը: Նրանք, ում համար բավարար է մեկ կուրծքը, պետք է վճարեն 5 ֆունտ, իսկ այն պատվիրատուները, ովքեր կցանկանան «վարձակալել» աղջկա կրծքի ողջ մակերեսը, ստիպված կլինեն վճարել 9 ֆունտ:
Սկզբում չեխուհին իր մասին տեղեկատվություն է տարածել մասնագիտացված կայքերի միջոցով, սակայն հետո անցել է սոցիալական ցանցերին, որոնք առավել արդյունավետ են աշխատում: «Ես երիտասարդ բարետես աղջիկ եմ եւ առաջարկում եմ իմ կրծքին տեղադրել գովազդ կամ բացիկ»,-նման բովանդակությամբ տեղեկատվությամբ աղջիկը գրավում է նոր պատվիրատուների, հաղորդում է Metro-ն:
Չեխուհու ծառայությունից օգտվողները նրա էջին դրական մեկնաբանություններ են թողնում: «Գնի եւ որակի հարաբերակցությունն ուղղակի հրաշալի է, բայց ես կրկնակի կվճարեի, եթե թույլ տրվեր գրությունն ինքնուրույն գրել»,-նշել է աղջկա ծառայություններից օգտվողներից մեկը:





























