Մահմեդական երկրներում իրար հետեւից լույս են տեսնում «իսլամական էթիկայի» մասին գրքեր, որոնցում, ի թիվս այլոց, ասված է, թե ինչպես եւ որ դեպքերում  տղամարդիկ պետք է  ծեծեն իրենց կանանց: 

«Կինն իսլամում» գրքի հեղինակ Մուհամեդ Քամալ Մուսթաֆան կարծում է, որ   կնոջը պետք է  ծեծել ճիպոտով, քանի որ հարվածներն առաջին հերթին պետք է ոչ թե «ֆիզիկական, այլ հոգեկան տառապանք պատճառեն»: Ընդ որում, հեղինակը տղամարդկանց խորհուրդ է տալիս «հարվածել մարմնի զգայուն մասերին` դեմքին, կրծքին,  որովայնին, գլխին եւ այլն»:

Մինչդեռ Սաուդյան Արաբիայից  ընտանեկան փոխհարաբերությունների փորձագետ բժիշկ Գազի Ալ Շիմարին գրում է, որ ոչ մի դեպքում չպետք է կնոջ դեմքին հարվածել, իսկ հարվածներն էլ պետք է լինեն թույլ եւ մեղմ: Հոգեբանը կտրականապես դեմ է ափսեով, դանակով կամ ջրի շշով հասցված հարվածներին:  

«Սեքս. Էթիկան իսլամում» գրքի հեղինակ Ջորջ Բուսկեն կարծում է, որ կնոջը ծեծելիս գլխավորը մարդն ինքն իրեն չվնասի:  Այդ պատճառով էլ  «նիհար կնոջը պետք է ծեծել պարանով,  գեր կնոջը`բացած ափով, իսկ ուժեղ կնոջը` բռունցքով»:

«Իսլամում կնոջ  հնազանդության մասին» գրքի հեղինակ Հասան Աշան սահմանում է այն դեպքերը, թե երբ պետք է տղամարդը ծեծի դիմի. այն դեպքերում, երբ կինը հրաժարվում է իրեն կարգի բերել ամուսնուն հանդիպելուց առաջ, չի ցանկանում բավարարել նրա սեռական պահանջները, արհամարհում է իր  կրոնական պարտականությունները եւ առանց թույլտվության տնից գնում է, հայտնում է vesti.ru-ն` վկայակոչելով Esquire-ին:

Պետք է նշել, որ ոչ բոլոր մահմեդականներն են համաձայն այս հեղինակների հետ: Շատ հավատացյալներ նման գրքույկներն անվանում են «իսլամը վարկաբեկող քարոզչություն», հայտարարելով, որ իրականում կանանց ավելի հարգալից են վերաբերվում, քան այլ կրոնների ներկայացուցիչները: