5 եվրո արժողությամբ նոր տեսակի թղթադրամների վրա պատկերված է հունական առասպելներից հայտնի Եվրոպայի դեմքը։ Նկարը կրկնօրինակել են Փարիզի Լուվր թանգարանում գտնվող հին ծաղկամանի վրայից։ Ծաղկամանը 2000 տարվա հնություն ունի, որը գտել են Իտալիայի հարավային մասում։

Հունական առասպելաբանության մեջ Եվրոպան փյունիկացի ազնվական կին էր, որի գեղեցկությունը ստիպել է Զեւս աստծուն հմայվել նրանով։ Զեւսը հայտնվել է աղջկա մոտ սպիտակ ցլի կերպարանքով եւ տարել է նրան Կրետե կղզի։ Ավելի ուշ նա Զեւսի համար ծնել է 3 տղա, որոնցից մեկը՝ Մինոսը, դարձել է Կրետեի կառավարիչը։ 

Թղթադրամների վրա կհայտնվեն նոր հոլոգրամներ եւ ջրանիշներ, բայց նրանք կպահպանեն կամարները, կամուրջներն ու ոճի այլ տարրեր, հաղորդում է BBC-ն։

Եվրոն համաշխարհային ֆինանսական շուկաներին որպես հաշվարկային արժույթ ներկայացվել է 1999 թվականի հունվարի մեկին, իսկ 2002 թվականի հունվարի մեկին գործածության է հանձնվել կանխիկ թղթադրամներ եւ մետաղադրամներ։