ԱՄՆ-ում, վերջին 10 տարիների ընթացքում, աճում է գրիպի ամենաուժեղ համաճարակը։ Վարակի տարածման մասին հաղորդագրությունները վերջին օրերի ընթացքում թարմացվում են գրեթե ամեն ժամի՝ 50 նահանգներից 20-ում, ապա՝ 27-ում, 34-ում, 47-ում։ Վիրուսն էլ իր հերթին շատ ագրեսիվ է եւ միշտ չէ, որ պատվաստումները կարող են օգուտ տալ:
Մինչեւ վերջ դիմադրել են արեւոտ Քալիֆորնիան եւ Հավայան կղզիները։ Բայց ահա նրանք եւս ընկել են վիրուսի ազդեցության տակ։ Ամենաճգնաճամային վիճակն Արեւելյան մասում է՝ արտակարգ դրություն է ստեղծվել Բոսթոնում։ Վարակվածների թիվը մի քանի անգամ գերազանցում է անցած ցուցանիշները։
Ամենասուր իրադրությունը Նյու Յորքում է։ Այստեղ ախտորոշվել են ավելի քան 20 հազար մարդ։ Համեմատության համար նշենք, որ անցած ճգնաժամային փուլում հիվանդացել էին ընդհամենը 4,5 հազար մարդ։ Նահանգում արտակարգ իրադրություն է հայտարարվել, որը հոգում է կենտրոնից ստացված ֆինանսավորումը։
Վարակի դեմ պայքարելու՝ պատվաստումների եւ թերապիաների ծախսերը հաշվվում են մոտ 10 մլրդ. դոլար։ Բայց ամբողջ վնասի թվերը երկրի տնտեսության համեմատ մի քանի անգամ ավելի մեծ են՝ 80 մլրդ. դոլար։ Վերլուծաբանները կանխագուշակել են ՀՆԱ-ի դանդաղ շարժ, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։
Ամերիկայի իշխանությունները հասարակության պատվաստումների համար զանգվածային ընկերություն են ստեղծել։ Նրանք նույնիսկ կասեցրել են այն օրենքն, ըստ որի պատվաստվել կարող են միայն չափահաս քաղաքացիները։Ճգնաժամի ժամանակ շեմն իջեցվել է։ Պատվաստում են նաեւ մեկամյա երեխաներին։
Նահանգներում մինչ ճգնաժամը պատրաստվել էր 135 մլն. քանակով պատվաստանյութ։ Նուրբ հաշվարկով 128 մլն. ամերիկացիներ պատվաստվել են։ Տեղական լրատվամիջոցներում նույնիսկ տարածվել են խուճապային հաղորդագրություններ՝ դեղորայքը բոլորին չի բավարարի։ Սակայն այս տեղեկությունը խիստ ուռճեցվել էր։ Բժիշկների տվյալներով՝ պատվաստվելու են երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը։
Երկրագնդի մյուս մասում՝ Չինաստանում 2009 թվականից առաջին անգամ գրանցվել են մահացու դեպքեր։ Պեկինում խոզի գրիպից մահացել են 2 կին։ Պաղեստինում վիրուսի մեկ այլ տեսակ խլել է 9 մարդու կյանք։ Հին երկրում եւս ամեն ինչ հանգիստ չէ։ Չեխիայում զոհվել է 10 մարդ։ Լեհաստանում՝ 5։




























