Իսպանացի եւ ֆինն գիտնականների խումբը կազմել է կրծքի կաթի բակտերիալ քարտեզը: Տասը տարվա ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները կրծքի կաթի մեջ ավելի քան 700 տեսակ բակտերիաներ են հայտնաբերել, ինչն ավելին է, քան ընդունված էր համարել ավելի վաղ: Առավել շատ բակտերիաներ եղել են առաջին կաթի մեջ:

Հետազոտության արդյունքում գիտնականները նկատել են, որ հեղիության ժամանակ ավելորդ կիլոգրամներ հավաքած կանանց կրծի կաթն ավելի քիչ բակտերիաներ է  պարունակում:

Գիտնականները ենթադրում են, որ ամեն ինչ պայմանավորված է հորմոնային ազդակներով, որը բնորոշ է բնական ծնունդներին, որոնք ուղեկցվում են ուժեղ ֆիզիոլոգիական սթրեսով եւ ծննդկանի օրգանիզմի ծանր աշխատանքով: Հենց դրանք էլ, ըստ մասնագետների,  որոշիչ ազդեցություն ունեն կրծքի կաթի մեջ պարունակվող միկրոբների կազմի վրա: