Ուկրաինայի ազատազրկման մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլա Տիմոշենկոյի դուստրը կրկին ամուսնանում է, հաղորդում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքը: Լրագրողների փոխանցմամբ՝ նրա նոր ընտրյալը նույնպես օտարերկրացի է, թեեւ ուկրաինական արմատներ ունի:

Երիտասարդ Արթուր Չեչետկինը նախկինում բնակվել է Օդեսա քաղաքում, սակայն 1995-ին մոր հետ լքել է Ուկրաինան եւ անշարժ գույքի ոլորտում հաջող բիզնես սկսել ԱՄՆ-ում: Ընտանիքի հայրը մնացել է Օդեսայում եւ նյութապես օգնել որդուն:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ նոր՝ 2013 թվականը զույգը դիմավորել է Բուքովելեում: Դա թանկարժեք առողջարան է Կարպատներում: Երիտասարդները ներկայումս պատրաստվում են հարսանիքի:

2005-2011 թվականներին Եվգենյա Տիմոշենկոն ամուսնացած է եղել բրիտանացի Շոն Քարի հետ: 2011 թվականին նա բաժանվել է ռոք երաժիշտից: Չեչետկինի հետ ծանոթությունը տեղի է ունեցել նախքան ամուսնու հետ հարաբերությունների խզումը, հաղորդում է Dni.ru-ն:

Եվգենիային Արթուրի հետ ծանոթացրել են նրանք ընդհանուր ընկերները՝ գիշերային ակումբներից մեկում: Նրանք մինչ առավոտ զվարճացել են ակումբում, որից հետո էլ սկսել են լրջորեն ընկերություն անել: