«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Apple կորպորացիայի դեմ: Ռուսական ընկերությունը 2 մլն ռուբլու (շուրջ 66 հազար դոլար) փոխհատուցում է պահանջում: Համապատասխան հայցը գրանցվել է Մոսկվայի արբիտրաժային դատարանում, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն:

Հայցի մասին գործակալությանը հայտնել է դատարանի ներկայացուցիչը, սակայն նա չի հստակեցրել, թե ինչումն է հայցի էությունը: Հայտնի է միայն, որ հայցը դատարան է ստացվել հունվարի 14-ին:

Mobile-review.com կայքի գլխավոր խմբագիր Էլդար Մուրտազինը Twitter-ում գրել է, որ Apple-ի ռուսական ներկայացուցչությունում հայցի մասին տեղեկացել են միայն այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 16:00-ին, նրանք «ոչինչ չեն հասկանում եւ հուսալքված են»:

«Ինձ թվում է, որ «Ռուսական րկաթուղիներ»-ն արբիտրաժ է դիմել Apple Inc.-ի կողմից պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով: Այլ պատճառներ չեմ տեսնում, բայց ինչի՞ մասին է նրանց պայմանագիրը»,-գրել է նա, հաղորդում է «Ռիդուսը»: