Բրիտանական շիկահեր կատուն՝ Օրլանդո մականունով, 2012 թվականի արդյունքներով, խոշոր ընկերությունների բաժնետոմսերում իր «ներդրումներով» ստացել է ամենամեծ շահույթը: Իր «կանխատեսումների» հստակությամբ, Օրլանդոն գերազանցել է պրոֆեսիոնալ վերլուծաբանների եւ John Warner ակադեմիայի ուսանողների թիմին:
Նախորդ տարվա սկզբին ֆինանսական վերլուծաբանները, ուսանողների խումբը, ինչպես նաեւ Օրլանդոն FTSE All-Share ինդեքսից ընտրել են 5 ընկերությունների բաժնետոմսեր: Կատուն կատարել է իր ընտրությունը՝ աղյուսակի վրա շարժելով իր սիրած խաղալիք մկնիկը, որտեղ յուրքանչյուր ընկերություն իր համարն ուներ:
Արժեթղթերի յուրաքանչյուր փաթեթում ներդրվել է 5-հազարական ֆունտ սթերլինգ: Նախորդ տերվերջին Օրլանդոյի կազմած փաթեթը թանկացել է հասնելով 5542 ֆունթի, մինչդեռ ներդրողների փաթեթի գինն աճել է միայն մինչեւ 5176 ֆունթ: Ուսանողների ընտրած փաթեթն, ընդհանրապես, էժանացել է, հասնելով 4840 ֆունթի:
Ինչպես նշում է The Guardian թերթը, Օրլանդոյի հաստատել է հաջողությունը որոշ տնտեսագետների գաղափարը, որ արժեթղթերի շուկայական արժեքը փոփոխվում է պատահական սկզբունքով, իսկ ֆինանսական շուկաները բացարձակապես անկանխատեսելի են: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, որպես պարգեւ կատուն իր տերերից վզի նոր պարան է ստացել:





























