Ամերիկյան ավիացիոն Boeing կոնցեռնը հայտարարել  է պատվիրատուներին նոր «երազանքի ինքնաթիռների» մատակարարման դադարեցման մասին։ Սակայն Boeing 787 Dreamliner ինքնաթիռների արտադրությունը կշարունակվի սովորական ռեժիմով։

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային գործակալությունը (FAA) դադարեցրե էր Boeing 787-ի շահագործումը՝ այդ տեսակի ինքնաթիռների հետ կապված միջադեպերի հաճախացման պատճառով։ Ավելի ուշ Dreamliner-ով թռիչքներն արգելել էին Հնդկաստանում եւ Ճապոնիայում, իսկ հունվարի 17-ին ԱՄՆ-ի խորհրդին հավանություն էր տվել Ավիափոխադրումների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA)։

Այդ որոշումը կարելի է աննախադեպ համարել, վերջին անգամ նման արգելք սահմանվել էր ԱՄՆ-ում՝ 1979թ.։ Boeing-ի նոր ինքնաթիռներով թռիչքները դադարեցնելու լուրը ԱՄՆ-ում ավիաարտադրողի բաժնետոմսերի արժեքի 3,4%-ով նվազման պատճառ է դարձել, գրում է dni.ru-ն;

«Երազանքի ինքնաթիռը» Boeing-ի տեխնիկապես ամենաբարդ նախագծերից է՝ պատրաստված առավելագույնս տնտեսող տեխնոլոգիայով։