Հունվարի 18-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարական կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ  ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է բանակաշինության ներկա գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի եւ տվել համապատասխան ցուցումներ: