Ֆրանսիայում` Սավոյայում, վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը: Վթարի հետեւանքով վնասվածք է ստացել քսան մարդ, գրում է La Libération-ը: 

Երեք ուղեւոր մեջքի լուրջ վնասվածք են ստացել, սակայն, ինչպես հաղորդել են բժիշկները, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մնացածները «թեթեւ վնասվածքներ են ստացել», հաղորդել է «Գազետա.ռու»-ն:

Ավտոբուսն ընթացել է դեպի Գրենոբլ А-43 մայրուղով: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել է վերահսկողությունը ձնապատ ճանապարհի պատճառով: