ԱՄՆ-ում 71տարեկան հասակում մահացել է ռասայական խտրականությունների դեմ հայտնի պայքարող, պատմության մեջ որպես Ալաբամայի համալսարան ընդունված առաջին սեւամորթ ուսանողներից մեկը` Ջեյմս Հուդը:
Ջեյմս Հուդը լայն ճանաչում է ձեռք բերել1963 թվականին, երբ ընկերոջ հետ ցանկացել է ընդունվել համալսարան, սակայն նրա ճանապարհը փակել է անձամբ նահանգապետ Ջորջ Ուոլասը: Նույն օրը նախագահ Ջոն Քենեդին համալսարանին դաշնայինի կարգավիճակ է տվել, որպեսզի այն հանի նահանգապետ Ուոլասի իրավասության տակից: Իր քայլը Ուոլասը բացատրել է, որ վախեցել է նահանգում լարվածության առաջացումից, եթե աֆրոամերիկացիներն ընդունվեն համալսարան, գրում է «Ուտրո.ռու»-ն:
1963 թվականի դեպքերի հիշատակին նվիրված` Ալաբամայի համալսարանի շենքում հուշատախտակ է տեղադրվել` Հուդի դիմանկարով եւ նրա մեջբերումով. «Մեկ մարդը կարող է բեկել իրավիճակը, եթե նա պատրաստ է փոփոխությունների հասնել»:




























