Բուլղարիայում հարձակվել են «Իրավունքի եւ ազատության շարժում» կուսակցության առաջնորդ, ազգությամբ թուրք Ահմեդ Դողանի վրա:

Հունվարի 19-ին կուսակցության քարոզարշավին Դողանի ելույթի ժամանակ բեմ է բարձրացել մի տղամարդ եւ ատրճանակն ուղղել է նրա դեմ: Չարագործը չի կրակել, քանի որ նրան խանգարել են եւ ծեծկռտուք է սկսվել: Դոգանը չի վնասվել, հաղորդում է«Sofia News Agency»-ն: 

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողը Բուրգաս քաղաքի 25-ամյա  բնակիչ է, որը մինչ այդ հարձակման եւ կողոպուտի համար դատապարտվել էր նախկինում: Նրա մոտ գտել են գազային ատրճանակ եւ երկու դանակ: