Եգիպտոսում դատարանը փակել է 2011 թվականի նոյեմբերին Հոսնի Մուբարաքի կառավարության տապալմանը հանգեցրած, երկրի ներքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած անկարգությունների 379 մասնակիցների դեմ հարուցված գործերը:
Դատարանն այդպիսի որոշում է կայացրել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի առաջարկի հիման վրա, ըստ որի ներում է շնորհվում բոլոր նրանց, ում դեմ մեղադրանքներ են հարուցվել հեղափոխական իրադարձությունների արդյունքում, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ տարվա նոյեմբերին Մուրսին հրաման է տվել վերաքննել Հոսնի Մուբարաքի` նրա կառավարության դեմ ապստամբության ժամանակ, հեղափոխականների դեմ բռնություններ կիրառած պաշտոնյաների գործերը: Այս հրամանն ենթադրում է նաեւ անցյալ տարի հունիսին ցմահ ազատազրկության դատապարտված Մուբարաքի դեմ նոր դատական գործընթաց: Ավելի վաղ` հունվարին հայտնի է դարձել, որ դատարանը կվերանայի նախկին նախագահի գործը, գրում է «Գազետա.ռու»-ն:




























