Հունվարի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Ռ. Մելիքյան փողոցի թիվ 81 տան դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին, այնուհետև՝ տան ավտոտնակի պատին, ինչի հետևանքով տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























