«Հակահարված Art»-ի խմբի տղաները երեկ` հունվարի 21-ին  ՀՀ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժանմունքի շրջակայքում ակցիայի ընթացքում  իրենց հերթական նկար-պաստառն են փակցնել շենքերից մեկին, որը ակցիայի մասնակիցների հեռանալուց հետո ոստիկանները պատռել են: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»: Նկարի վրա պատկերված է եղել ոստիկան եւ գրված է եղել «Fukc tne regime»:

Թերթի փոխանցմամբ, հերթական անգամ ակցիան ձախողելու համար ոտքի էր հանվել Կենտրոնի ամբողջ ոստիկանությունը:  Ակցիան «նվիրված է»  եղել ՀՀ-ում ոստիկանության բեսպրեդելին: «Դրա ընթացքը ցույց տվեց, որ ոստիկանական բեսպրեդելը Հայաստանում ամուր հենքի վրա է: Ոստիկանների մոբիլիզացված ուժերին հաջողվել է փակցնելուց անմիջապես հետո պոկել պաստառը: Բնականաբար, որեւէ օրինական բացատրություն, դրան չի տրվել»,- գրում է «Հայկական Ժամանակը»: