Հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել առյուծի անկում: Կենդանաբանական այգու պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ անկման պատճառ է եղել ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարեւան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան:
«Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց եւ անպատասխանատու տեղեկատվություն հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:





























