NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում «BSR-Russia»-ում հրապարակված Նաիրա Հայրումյանի` Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի վերաբերյալ հոդվածը կրճատումներով:

Նախորդ շաբաթվա վերջում Ստեփանակերտի օդանավակայանի մասին լուրերը կրկին հայտնվեցին լրահոսներում, երբ Լեռնային Ղարաբաղից հայտարարեցին, որ Երեւան-Ստեփանակերտ առաջին կոմերցիոն թռիչքը հնարավոր է առաջիկա օրերին կազմակերպվի: Սրան ի պատասխան, Ադրբեջանի կառավարությունը հրամայել է ՀՕՊ ուժերին հարվածել քաղաքացիական օդանավերին եւս: Հայաստանի պաշտպանության նախախ Սեյրան Օհանյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի ՀՕՊ-ը կապահովի Երեւան-Ստեփանակերտ չվերթների անվտանգությունը:

Միայն շատ կարեւոր պատճառը եւ ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է Երեւան-Ստեփանակերտ չվերթը հավանական դարձնել: Ադրբեջանը չի փոխում իր՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու քաղաքականությունը, եւ նման թռիչնքերի կազմակերպման համար անհրաժեշտ է ռազմական, այլ ոչ թե քաղաքական երաշխիքներ:

Փորձագետները նշում են, որ նման երաշխիք կարող է Լեռնային Ղարաբաղում հանդիսանալ մեկ կամ մի քանի պետությունների ներկայությունը: Ոմանք չեն բացառում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի հավանականությունը, ըստ որի հնարավոր կլինի Ղարաբաղում ավելի հզոր հրթիռային համակարգերի տեղակայումը:

Իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ մոտ հունվարի 15-ին ելույթ ունենալիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ռուսական համագործակցությունը անվանել է Հայաստանի անվտանգության հիմնական բաղադրիչ: Սակայն այս համագործակցությունը դեռեւս չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, իսկ ռուսական իշխանությունները երբեք չեն թաքցրել Ղարաբաղ խաղաղապահ ուժեր ուղարկելու ցանկությունը:

Բացի դրանից, նախորդ տարի ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու թույլտվություն: Բացառված չէ, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաջին առաքելությունը կդառնա Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության ապահովումը եւ այս պատրվակով ռուսական ռազմական ուժերի մուտքը Ղարաբաղ:

Պատահական չէ, որ Ռուսաստանում բավականին ազդեցիկ «Независимая газета»-ում հոդված է հրապարակվել, որում նշված է, թե «ղարաբաղյան հակամարտության սրումը ստիպում է Մոսկվային պայմանագրային զինծառայողներին տեղափոխել տարածաշրջան: Ռուսաստանը բարձրացնում է Հարավային Կովկասի դաշնակիցների ռազմական պատրաստվածությունը»:

«Ռազմական փորձագետները նշում են, որ Գյումրիի 102-րդ ռուսական բազայի պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրվելու արագ տեմպերը կապված է աշխարհաքաղաքական հնարավոր արագ փոփոխությունների հավանականության հետ, ինչը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների համար: Այս սցենարները կապված են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման, եւ Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների սկսման հնարավորության հետ»,- գրում է թերթը:

Իրականում Ռուսաստանը ռազմական ուժեր Ղարաբաղ տեղափոխելով՝ Իրանի հետ սահմանի վերահսկողություն ձեռք կբերի: Մյուս պետությունները դեռեւս չեն արձագանքել նման հնավարությանը, սակայն բացառված չէ, որ արեւմտյան երկրներն արդեն պայմանավորվել են Ռուսաստանի հետ Ստեփանակերտի օդանավակայանի համատեղ օգտագործման մասին: Նրանք արդեն միասին օգտագործում են Ռուսաստանի Ուլյանովսկի օդանավակայանը Աֆղանստանում գործողությունների իրականացման համար: