Աբովյանի բնակիչ 74-ամյա Շ.Հ-ն  աշխատացնելով «Աբովյան-բար» հյուրանոցային համալիրը եւ համագործակցելով 44-ամյա Լ.Ս-ի հետ իր աշխատացրած հյուրանոցային համալիրը գումարի դիմաց տրամադրել է 8-ից ավելի մարմնավաճառուհիների, որ զբաղվեն պոռնկությամբ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

74-ամյա  Շ.Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, համապատասխան համաձայնագրի հիման վրա իր կողմից օգտագործվող՝ Աբովյան քաղաքի «Աբովյան-բար» հյուրանոցային համալիրը 2010թ.մինչեւ 2012թ մատուցողուհի 44-ամյա Լ.Մ-ի օժանդակությամբ պահել, ղեկավարել եւ օգտագործել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն: Վերջինս Լ. Ս-ի հետ պայմանավորվածության համաձայն՛ հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար տրամադրել են մարմնավաճառներ` Հ.Հ-ին, Լ. Շ-ին, Հ. Բ-ին, Ն. Բ-ին, Հ. Ս-ին,Ա. Հ-ին, Գ. Խ-ին, Հ. Ն-ին: Ավելին`Շ.Հ-ն նրանցից յուրաքանչյուր անգամ առանձնասենյակ տրամադրելու դիմաց գանձված 6.000-ական ՀՀ դրամից 1.000-ական ՀՀ դրամը՝ որպես աշխատավարձ վճարել է Լ. Մ-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Շ.Հ-ի եւ Հ.Բ-ի դեմ քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի  2 –րդ մասի  5-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: