Գագիկ Ծառուկյանը գտնվում է Հայաստանում՝ տեղեկացրեց նրա մամլո խոսնակը «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ Ծառուկյանը մեկնել է Խորվաթիա` գործերով:

Իսկ ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը վերաբերվում Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությանը: «Ըմբռնումով»,- կարճ արձանագրեց մամլո խոսնակը: 

Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ԲՀԿ-ն  հանդես է գալու իր էլեկտորատին ուղղված ազատ, խղճի մտոք քվեարկության կոչով. համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը: «Էլեկտորատի կողմնորոշման հետ կապված` այս պահին հրապարակային-պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում»,- ասաց Իվետա Տոնոյանը: