Հունվարի 18-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացավ ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հակոբյանը։ Այդ մասին հիշեցնում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Վերջինս, ինչպես մեր թղթակցին հայտնել է հայրը, զորամասում ջրծաղիկով է վարակված եղել։

Ըստ Գագիկ Հակոբյանի, իր դեռեւս ամբողջովին չառողջացած որդուն, զորամասում հանձնարարություն են տվել, ըստ որի, նա սննդի պահեստի սառնարանի ներսում պետք է սնունդ բեռնաթափեր։ Աշխատանքի ժամանակ զինվորի առողջական վիճակը կտրուկ վատացել է»,- գրում է «Հայկական ժամանակը»: