«Պրոմեթեյ-Քիմպրոմում» երեկ տեղի ունեցած պայթյունի առնչությամբ «Ժամանակ» թերթը զրուցել է վերոնշյալ ընկերության գազի արտադրամասի տնօրեն Վիլիկ Ամիրխանյանի հետ։
«Ճշգրտելով արդեն տարածված պաշտոնական հաղորդագրությունը, թե պատահարը գազի տարայի պայթյունից է եղել, ասաց. «Պայթողը եղել է գազի ցածր ճնշման ապարատ։ Դա ազոտաջրածնային խառնուրդ է, որը ստացվում է մեթանի կոնվերտորում»։ Նա փոխանցեց, որ գազի արտադրությունը դեռ սկսված չէր, գործարկման աշխատանքներ էին տարվում։ Իսկ գործարկման փուում բացառված չեն նման դեպքերը։ «15 տարի չաշխատող գործարան՝ գումարած մարդկային գործոնը»,- որպես պայթյունի պատճառ նշեց արտադրամասի պետը՝ չպարզաբանելով «մարդկային գործոն» արտահայտությունը, ապա ավելացրեց. «Ուրիշ ապարատից բարձր Ճնշում է մտել, ինքը ցածր ճնշման էր, միանգամից ճնշումը մտել է ու տրաքել»»,- մեջբերում է «Ժամանակը»։





























