Հայաստանում հունվարի 23-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ ավտոտրանսպորտի համար անանցանելի ճանապարհներ կան։
Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհներն ու լեռնանցքները ավտոտրանսպորտի համար անցանելի են։ Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում։ Ուժեղ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով փակվել է Տաշիր-Գոգավան ճանապարհը, Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։





























