Ռուսաստանը ԵԱՀԿ Միանսկի խմբի այլ անդամների հետ կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, 2012թ. արտաքին քաղաքական տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե հարցը ցանկանում  ենք գործնականում լուծել, ապա անհրաժեշտ է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման»- ասել է նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մի քանի տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայանագիր էր նախապատրաստում, բայց կողմերը պայմանագրի դրույթների շուրջ համաձայնության չէին հասել:

«2010թ. մայիսին «ությակի» գագաթաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն էին ընդունել, որում Բաքվին եւ Երեւանին կոչ էին արել հավանություն տալ կարգավորման փաստաթղթին, սակայն Կազանում հիմնախնդրի կողմերի հանդիպման ընթացքում այն հավանության չէր արժանացել», - ասել է նախարարը, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Ըստ Լավրովի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կողմերի արտգործնախարարները բանակցությունների տվյալ փուլում հանդիպում են, աշխատանքը շարունակվում է, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների կողմից առաջարկվել է  կարգավորման փաստաթղթի սեղմ տարբերակը, սակայն դեռեւս արդյունք չկա: