«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 23-ին կազմել է 404,45 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,25%-ով կամ 1 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 4.6 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում արդեն կարելի է դոլար ձեռք բերել 405.5 դրամով, առքն իրականացվում է 403-404 դրամով;

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ ճապոնական իենի պատճառով՝ իենն ամրապնդվում է մնացած արժույթների նկատմամբ, քանի որ Ճապոնիայի բանկը մեղմացնում է դրամավարկային պայմանները: Իսկ այդ հանգամանքը ներդրողների ուշադրությունը շեղում է եվրոյից դեպի իենը; Եվրոյի փոխարժեքը գտնվում է 1.33 դոլարի մոտ: 

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,2292 ռուբլի: