ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան որոշել է կանանց թույլ տալ մասնակցել մարտական գործողություններին: Սպասվում է, որ այդ մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի, գերատեսչության աղբյուրներին վկայակոչելով գրում է AP-ը:
Դա ամերիկացի կանանց բանակում բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն կտա, հայտնում է «ԱիՖ»-ը:
Մեկ տարի առաջ Պենտագոնը նվազեցրել էր կանանց նկատմամբ սահմանափակումները՝ «թույլ սեռի» համար 14 հազար բանակային հաստիք բացելով:
Ներկայումս ԱՄՆ-ում կանայք չեն կարող ծառայել հետեւակային, հրետանային, զրահատանկային եւ հատուկ ստորաբաժանումներում:





























