Մոսկվայի հարավում ճանապարհային վեճն ավարտվել է վզի հատվածում հրազենային վնասվածք ստացած ադրբեջանցի ներգաղթյալի հոսպիտալացմամբ:
Դեպքը տեղի է ունեցել Կոլոմենսկի փողոցն ու Կլենովի պուրակն անցնելու ժամանակ: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՎԱԶ-2114 մակնիշի մեքենայի ուղեւորին դուր չի եկել Toyota Corolla ավտոմեքենայի վարորդի պահվածքը, հաղորդում է LifeNews-ը:
Ադրբեջանցի ներգաղթյալը դուրս է նետվել «Ժիգուլիից» եւ, փակելով հակառակորդի ճանապարհը` սկսել է սպառնալ դանակով: Ըստ Toyota Corolla-ի վարորդի` մոսկովյան կազակ Ռուստամ Կ.-ի, կովկասցին հասել է նրա մեքենային եւ փորձել է բացել դուռը` «Ես քեզ կճղեմ» արտահայտությունով:
Կազակը օդ է կրակել, իսկ երբ ադրբեջանցին, այնուամենայնիվ, հարձակվել է նրա վրա, նա պատահմամբ կրակել է նրա վրա: Սակայն ադրբեջանցու բախտը ժպտացել է` դեպքն ավարտվել է ընդամենը վզի հատվածում փամփուշտի կողմից քերծվածքով: Դեպքի վայր հասած Շտապ օգնության բժիշկները հավաստիացրել են, որ այդ ճանապարհային վեճում տուժածի կյանքին ոչինչ չի սպառնում: Սակայն, ամեն դեպքում, ադրբեջանցուն հոսպիտալացրել են:
Կենտրոնական կազակային բանակի եւ մոսկովյան կազակային պարեկության անդամ Ռուստամի խոսքով` ինքն ուղղակի չի հասկանում իր վրա հարձակված կովկասցու պահվածքի պատճառը, քանի որ նույնիսկ ՎԱԶ-2114-ի վարորդը չի օգնել իր ուղեւորին: Ռուստամը զենքը միշտ կրում է, քանի որ աշխատանքից հետո ազատ ժամերին նա ընկերների հետ պարեկություն է անում Հին Արբատի մոտ:





























