«Երկար տարիներ աշխատել եմ Հրանտ Բագրատյանի հետ եւ նրա մասնագիտական կարողությունների մասին դրական կարծիք ունեմ»,- այսօր՝ հունվարի 24-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի ներկա նախարար Տիգրան Դավթյանը: Սակայն, նրա խոսքով, որոշ մարտավարական հարցերում իր եւ նախկին էկոնոմիկայի նախարարի (Հ. Բագրատյանը նույնպես էկոնոմիկայի նախարար է եղել) կարծիքները ներկայում չեն համընկնում:

Նա նաեւ նշեց, որ 10-րդ էկոնոմիկայի նախարարն է, եւ բոլոր նախկին 9 նախարարների հետ լավ հարաբերություններ ունի, ժամանակ առ ժամանակ հանդիպում են, այս կամ այն հարցի շուրջ քննարկումներ անում: