Հունվարի 28-ին Փարիզում կայանալու է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Յան Քելիի (ԱՄՆ) հետ: Այդ մասին այսօր` հունվարի 24-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` 2012թ. ԱԳՆ զեկույցը ներկայացնելիս:

Ըստ Նալբանդյանի, եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի, կկայանա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: