«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի եւ նրա հարազատների նկատմամբ ճնշումներ են լինում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ թե իր, թե իր որդու եւ իր զանգող մտերիմների հեռախոսները գաղտնալսվում են:
Արամ Հարությունյանը նշեց, որ ոչ մրցակցային ընտրություններ են լինելու, քանի որ խորհրդարանական ընտրությունների մոտ 46 տոկոս ձայն ստացած ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն մասնակցում ընտրություններին: Նա չի ափոսոսւմ թեկնածությունը հանելու պատճառով վճարած ութ միլիոն ընտրագրավը, որն այլեւս չեն վերադարձնելու: Արամ Հարությունյանը նշեց, որ թող դա էլ իր նվերը լինի պետբյուջեին: Այդ գումարը նախագահի թկենածուին տվել են իր մտերիմները առանց պարտքի: Իր առաքելությունը իրականցնելու համար նա ութ միլիոն դրամը մեծ գումար չի համարում, իսկ իր առաքելությունը համարում է իրավիճակի գնահատումը, ինչպես նաեւ ճնշումների պատճառով ընտրություններին չմասնակցող ուժերի անունից խոսելը:
«Սերժ Սարգյանին ոչ կարելի է փողով հաղթել, ամենաշատը ինքը ունի, ոչ քամի անելով, ոչ կուսակցությունով, ոչ էլ երգելով, որովհետեւ «թոք շոուի» ներկայացուցիչներն իրենց համար են երգում»,- ասաց նա:
Անդրադառնալով թեկնածուների քարոզարշավին, մասնավորապես՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկ Էրեբունի վարչական շրջանում պատահական վարսավիրաոց մտնելուն եւ մազերը կտրելուն, Արամ Հարությունյանը առաջարկեց իր վարսավիրի մոտ գնալ՝ խոստանալով լավ սանրվածք: «Շատ լավ վարսավիր ունեմ՝ Վարդգես անունով, շատ լավ սանրվածք կառաջարկի»,- ասաց նա:





























