Հայ ազգային կոնգրեսը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներքեւի մակարդակում ակտիվորեն ընդգրկված են քաղաքական գործընթացների մեջ: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ չմասնակցելը չի ապացուցվում փաստերով, ոչ մի չմասնակցել գոյություն չունի:
Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ ՀԱԿ-ի ավելի քան կեսը կանգնած է իր կողքին, ՀՀՇ-ի վարչության մի քանի անդամներ աշխատում են իրենց շտաբում, իսկ թե ինչ կանեն մյուսները, չգիտի: ՀԱԿ անդամ մի քանի կուսակցություններ արդեն հայտարարել են իրեն սատարելու մասին, մի քանի այլ կուսակցության լիդերներ եւս իրենց կողքին են, օրինակ՝ «Ազատ դեմոկրատների» լիդերները:





























