Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի` ով լինի իշխանության գլուխ: Ռուսաստանն երբեք չի հայտարարել, որ իր նպատակը Սիրիայում գործող իշխանության պահպանումն ու Ասադին իշխանության նախագահ թողնելն է: Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Նրա խոսքով` ամենակզբից էլ Ռուսաստանը չի  եղել Սիրիայի եւ կամ նախագահ Ասադի միակ գործընկերը: « Մենք նրա եւ նրա հոր հետ լավ հարաբերություններ ունեինք, բայց նա առավել մոտ գործընկերներ է ունեցել Եվրոպայում»,- ընդգծել է Մեդվեդեւը: Միաժամանակ ՌԴ վարչապետը նշել է, որ նա  Սիրիայում ներկա իրավիճակի համար մեղադրում է ինչպես ընդդիմությանն, այնպես էլ Ասադին: Մեդվեդեւը նաւ ավելացրել է, որ Բաշար Ասադի պայքարը բարեփոխումների դեմ կարող է դառնալ լուրջ, եթե չասած  ճակատագրական սխալ: