Բանակում մեծ բարեփոխում է պետք, պետք է բարձրացնլ զինվորի, սպայի ոգին հայրենիքում: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա շեշտեց, որ հայրենիքի համար մարտնչողը պետք է վստահ լինի, որ իր ընտանիքը ապահովված է լինելու, պետք է բարձր պահել կռված զինվորի պատիվը: Նախագահի թեկնածուն շեշտեց, որ այժմ կռվածների ընտանիքների 99%-ը անապահով են, այնինչ նրանց պետք է մատով ցույց տային: Արամ Հարությունյանը իր մտահոգությունը հայտնեց նաեւ, որ պատերազմի մասին նույնիսկ նորմալ ֆիլմ չունենք նկարած, մինչղեռ դա անհրաժեշտ է: Նրա խոսքով` «լուրջ ռեժիսորներ, լուրջ դերասաններ են պետք, ոչ թե միշտ նույն մարդիկ, նույն դերասանները»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am