Հայաստանոմ նախընտրական քարոզարշավում պայքարը երկրորդ տեղի համար է` թատրոնի երաժշտական կատակերգության ժանրում, քանի որ ելույթների ընդմիջումներում նախագահի թեկնածուները հավաքվածներին զվարճացնում են երաժշտական կատարումներով: Այդ մասին հունվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ նրա` գործող նախագահի խոստացածները եւ չարածները բարձրաձայնելու փոխարեն զբաղվում են դեմագոգիայով, դեմագոգ նա անվանել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մինչդեռ, ըստ Եղիազարյանի, գործող նախագահն իր հնգամյա կառավարման ընթացքում չի կատարել իր նախընտրական ծրագրից եւ ոչ մի կետ, իսկ նրա «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը նահանջ է բոլոր ուղղություններով:
Խոսելով նախագահի թեկնածուների մասին` Եղիազարյանը նշել է. «Ես մինչեւ հիմա չեմ հասկացել, թե ինչու է Արամ Հարությունյանը վճարել նախընտրական ութ միլիոն դրամ գումարը»: Նա նաեւ երկար է մտածել Անդրիաս Ղուկասյանի հացադուլի մասին: Եղիազարյանը որպես մարդ խղճում է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանին: Ըստ նրա` Հայրիկյանը չպետք է իրեն թույլ տար մասնակցելու «այդ թատրոնին»:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հրանտ Բարատյանին ՀԱԿ-ի աջակցության հարցին, Եղիազարյանը նշել է, որ ծանոթ չէ հաշվառման այն մեթոդին, ըստ որի Բագրատյանի ասելով նրան աջակցում է ՀԱԿ-ի անդամների կեսը: Նա նաեւ հրաժարվել է մեկնաբանել ՀԱԿ-ի իր ընկերների որեւէ մեկնաբանություն:





























