Դաղստանի նախկին ղեկավար Մագոմեդսալամ Մագոմեդովը նշանակվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նա պատասխանատու կլինի ազգամիջյան հարաբերությունների համար:

Մինչեւ վերջերս նախագահի աշխատակազմում ազգամիջյան հարաբերություններով զբաղվում էր  Վյաչեսլավ Վոլոդինը: «Կոմերսանտ» թերթի աղբյուրները չեն բացառում, որ պաշտոնյան այդ բնագավառում կպահպանի իր պարտականությունների մի մասը, իսկ Մագոմեդովի լիազորությունները ձեւական բնույթ կկրեն:

Նախագահի աշխատակազմում տեսակետ կա, որ առանց Մագոմդեվին բարձր պաշտոնի նշանակելու անհնար կլիներ Դաղստանում կայունությունը պահպանել նրա հաջորդի օրոք: Շրջանի նոր ղեկավար Ռամզան Աբդուլատիպովը հանրապետությունում ունի «բավական թույլ» դիրք  եւ իրադարձությունների զարգացման այլ ընթացքի դեպքում կարող էր չհաղթահարել ազգային խնդիրները:

Փորձագետները կարծում են, որ Մագոմեդովի փոխարինումը Աբդուլատիպովով նշանակոմ է Կրեմլի սկզբունքային հարաժարումը  Դաղստանի ղեկավարի ընտրություններ անցկացնելուց: