Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան(1994-1997), այժմ Ջորջ Մեյսոնի համալսարանի ահաբեկչության, տրանսազգային հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի փոխտնօրեն Ռիչարդ Կոզլարիչը մեկնաբանել է Իսմայիլիի խռովությունները՝ դրանք անվանելով «մարդու իրավունքների խախտման եւ կոռուպցիայի առթիվ դժգոհությունների ցուցիչ»:
Ըստ նրա՝ կառավարությունն ու հասարակությունը անմիջական երկխոսության կարիք ունեն այն թեմայով, թե ինչու Ադրբեջանում օրենքի գերակայությունը բոլորի համար չի գործում: «Ինձ հաճախ են հարցնում՝ հիշեցնո՞ւմ են այդ դեպքերը Արաբական գարունը:
Ես կպատասխանեի՝ այլ երկրների փորձը վկայում է, որ եթե մարդկանց մտահոգություններն ու կարիքները հավասարազոր եւ օրինական արձագանք չեն ստանում, դա ավելի շատ բռնություն եւ սոցիալական լարվածություն է ծնում», - ասել է Կոզլարիչը:
Նա զուգահեռ է անցկացրել Իսմայիլիի եւ Լենքորանի դեպքերի միջեւ եւ այդ դեպքերը «լրատվամիջոցների ազատության անթույլատրելի սահմանափակում եւ ընդդիմության վրա ճնշում գործադրել է անվանել»:
Պաշտոնական Վաշինգտոնն առայժմ չի մեկնաբանել Իսմայիլիի դեպքերը, իսկ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը աշխատակիցներին նախազգուշացրել է հնարավոր անկարգությունների մասին:




























