Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հունվարի 29-ին, ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաեւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: