Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղոզստանը եւ Մոնղոլիան միացյալ ոստիկանական ուժեր են ստեղծել: Միացյալ ոստիկանական ուժերի անվանումը կազմվել է երկրների առաջին տառերից` ԹԱՂՄ:
Միացյալ ԶՈւ-ի խորրդանիշը, որի վրա ձի է պատկերված, ներկայացրել են Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Բեքիր Քալոնչուն եւ Ադրբեջանի Ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովը, հաղորդում է Trend-ը:
Եվրասիայի ռազմական կարգավիճակի իրավապահ մարմինների միության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել հունվարի 23-ին: Համագումարին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղըզստանի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները:
Համագումարին մասնակցել են Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար, Ներքին զորքերի հրամանտար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Կալոնչուն, Ղրղըզստանի Ներքին զորքերի հրամանատար, գնդապետ Սովեթբեկ Արբաեւը եւ Մոնղոլիայի համապատասխան կառույցների պատվիրակությունը:




























