Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ բողոքելով, որ իրեն թույլ չեն տվել իր գրած գիրքը հրատարակել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Օջալանը, դիմելով Սահմանադրական դատարան, օգտագործել է իր անձնական իրավունքը։ Նա բողոքում նշել է, որ իրեն հնարավություն չեն տվել գրքի վերածել իր «Քրդերի մանիֆեստը» աշխատությունը։
ՍԴ-ն արդեն նախնական ուսումնասիրման է վերցրել Օջալանի դիմումը։ Եթե դատարանը դրական որոշում կայացնի, Օջալանի աշխատությունը կհրապարակվի գրքի տեսքով։
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։





























