Ռուսաստանի Կիրովի երկրամասի նահանգապետ Նիկիտա Բելիխի`  երկրամասային կառավարության շենքի գրասենյակը խուզարկվել է:

Ըստ ՌԴ Կոմկուսի տարածաշրջանային բաժանմունքի կայքի` քննչական գործողություններն իրականացրել են Կիրովյան տարածաշրջանի իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնց դեմքները դիմակով փակված են եղել: Բացի այդ խուզարկումներ են կատարվել նաեւ Սեւ լճի ափին գտնվող կառավարական ամառանոցում, որտեղ նահանգապետը հաճախ էր հանգստացել, հաղորդում է BFM.RU-ն:

Անցյալ տարվա դեկտեմբերի ՌԴ ՔԿ-ն հայտարարել էր որ քննչական մարմինները Ուրժումյան օղեգործարանի վաճառքի մասնակիցներին բացահայտելու համար ստուգելու են Կիրովյան երկրամասի կառավարական անձանց` առանց հաշվի առնելու նրա դիրքը: Գործի մասնակիցներից մեկը հանդիսանում է «Կիրովլես» ձեռնարկության ունեցվածքը վատնելու մեջ մեղադրվող, նահանգապետի նախկին խորհրդական Ալեքսեյ Նավալնին: