Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ոչ միայն այդ կազմակերպությունում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների, այլեւ երկու երկրների պատվիրակությունների ողջ կազմի հանդիպումը: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, մամուլի ասուլիսում նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքները, որը տեղի է ունեցել հունվարի 21-25-ին:
Հարությունյանի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին, ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի եռակողմ հանդիպումը:





























