Վրաստանի վերադարձն ԱՊՀ պետք է տեղի ունենա բացառապես այդ երկրի սեփական ղեկավարության կամքով: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, Մինսկում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:

«Ոչ ոք Վրաստանին դուրս չի դրել ԱՊՀ-ից, դա այդ երկրի որոշումն է եղել»,-ասել է Եվդակիմովը` հավելելով, որ Վրաստանի ներկայացուցիչները պետք է իրենք ԱՊՀ վերադառնալու որոշում կայացնեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա ասել է, որ Վրաստանի ղեկավարության հետ արդեն շփումներ են սկսվել այդ հարցով եւ կարծիք է հայտնել, որ ոչ մի երկիր դեմ չի լինի Վրաստանի ԱՊՀ վերադարձին: