Մահմեդական միասնության 26-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ամփոփիչ կոմյունիկեում միաձայն հաստատել են սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` առաջնակարգ դեր հատկացնելով կրոնական գործիչներին եւ մտավորականութանը` իսլամական երկրներում ճգնաժամերի կարգավորման գործում:

Այդ նպատակով խորհրդաժողովը կոչ է արել միջնորդների հանձնախումբ ստեղծել այդ երկրների եւ ժողովուրդների միջեւ, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Խորհրդաժողովի մանսակիցները կտրուկ դատապարտել են «ագրեսիվ սիոնիստական քաղաքականությունը պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, նաեւ Երուսաղեմի հրեականացման, Ալ-Աքսա մզկիթի եւ պաղեստինցիների տների ոչնչացման փորձերը»: