Կիեւի դատարանում հրապարակվել են նախկին բարձրաստիճան ոստիկանի ցուցմունքները, ով իրականացրել էր վերջին տարիների ամենաաղմկոտ սպանություններից մեկը` լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությունը:
Ուկրաինայի ՆԳՆ նախկին գեներալ Ալեքսեյ Պուկաչը խոստովանել է, որ անձամբ է խեղդել լրագրողին եւ կտրել նրա գլուխը: Այդ մասին ասվում է դատավճռի նյութերում, որ հունվարի 29-ին սկսել է կարդալ Կիեւի Պերեսկի շրջանի դատարանը:
Դատավճռումա սվում է, որ ՆԳՆ արտաքին հսկման վարչության նախկին պետը ՆԳ նախկին նախարար Յուրի Կրավչենկոյից հրաման է ստացել հետեւել Գոնգաձեին եւ սպանել նրան, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Պուկաչը խոստովանել է, որ խեղդել է Գոնգաձեին գոտիով, բայց չէր պատրաստվում սպանել նրան, բայց գոտին պատահաբար ձգվել է նրա վզին: Դրանից հետո գեներալը կտրել է գլուխն ու հուղարկավորել:
Ալեքսեյ Պուկաչը դատավճիռը լսել է լուռ` ձեռքում փոքր աղոթագիրք պահելով: Նախկին գեներալին ցմահ բանտարկություն է սպառնում: Հիշեցնենք, որ լրագրող, «Ուկրաինսկայա պրավդա» թեռրթի գլխավոր խմբագիր Գերոգի գոնգաձեն սպանվել էր 2000թ. աշնանը: Սպանության հետաքննությունը բազմաթիվ քաղաքական սկանդալների եւ շահարկումների պատճառ էր դարձել: Պուկաչը հայտարարել էր, թե, սպանելով Գոնգաձեին, Ուկրաինան փրկել է պետական հեղաշրջումից: Նախկին նախարար Յուրի Կրավչենկոյին 2005թ. մարտի 4-ին գտել էին իր տանը մեռած` գլխի մեջ երկու գնդակով: Գլխավոր դատախազությունը նրա մահը ինքնասպանություն էր որակել:





























