Լոնդոնում, հունվարի 28-ին, մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել «ԻՆթել» կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դեւիսի հետ, որի ընթացքում քննարկվել են անցյալ տարի ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ «ԻՆթելի» հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները: Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը եւ Հայաստանում նշված ծրագրի նախագիծը: Կարեւորվել են նաեւ ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը:





























