Ֆրանսիական Carrefour առեւտրային ցանցը մտադիր է առաջիկա 12 ամսում մտնել հայկական շուկա; Այդ մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ ներկայացնելով Carrefour Group-ի մամուլի ծառայության պաշտոնական պատասխանը:
Նշվում է, որ Majid Al Futtaim խումբը զարգացնում է Carrefour ապրանքանշանը Մերձավոր Արեւելքի երկրներում եւ ուսումնասիրել է նաեւ հայկական շուկան; Առաջին խանութը Հայաստանում կբացվի առաջիկա 12 ամիսների ընթացքում: Երեւանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում շարունակում են փակցված մնալ Carrefour խանութի բացումն ազդարարող պաստառները:
Նշենք, որ Carrefour-ը աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին; Ընկերությունն աշխարհի 32 երկրներում ունի մոտ 15 հազ. խանութ: Carrefour-ը բացում է եւ հիպերմարկետներ, եւ սուպերմարկետներ, եւ փոքր խանութներ:
2012 թ. Carrefour-ն այս տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ Թբիլիսիում: 2009 թ. Carrefour-ը երկու սուպերմարկետ բացեց բաեւ Ռուսաստանում (Կրասնոդարում եւ Մոսկվայում), սակայն ադեն հաջորդ տարի դուրս եկավ ռուսական շուկայից; 2012 թ. Carrefour-ը հայտարարեց նաեւ հունական շուկայից դուրս գալու մասին:
Այն, որ Carrefour-ը ցանկանում է մտնել հայկական շուկա՝ հայտարարվել է դեռ 2012 թ.; Սակայն այնուհետ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Carrefour-ը հրաժարվել է իր մտադրությունից: Ըստ որոշ տեղեկությունների՝ Carrefour-ը արտոնություններ է պահանջում ՀՀ կառավարությունից էկոլոգիապես մաքուր պարենամթերքի ներկրման համար, սակայն այդ հարցում համաձայնություն չի կայանում:





























