Հայաստանի նախագահի թկնածու Արման Մելիքյանը համաձայն է պետության ղեկավարի պաշտոնի երեք այլ հավակնորդների` Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հայտարարության հետ: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արման Մելիքյանը:
«Չի կարելի այդ հայտարարության դեմ ինչ-որ բան ասել, եւ չի կարելի չմիանալ այդ հայտարարությանը, բայց ինձ համար տարօրինակ է այդ «եռանախագահությունը», քանի որ նրանք այդ փաստաթուղթը ստորագրելուց չեն առաջարկել այլ թեկնածուների` միանալ դրան»,-ասել է Մելիքյանը: Նրա կարծիքով` առաջնահերթ խնդիրն օրինական ընտրություններ անցկացնելն է. «Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել դրանց օրինականությունն եւ այդ դեպքում ունեմ հաղթելու բոլոր հնարավորությունները»:
Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին:





























